IELTS քննության մեկ բաժնի վերահանձնում - IELTS One Skill Retake


retake_banner Դիմավորեք ուսուցման, աշխատանքի տեղավորման և ներգաղթի համար անգլերեն լեզվի քննության աշխարհի ամենահայտնի IELTS ծրագրի IELTS - One Skill Retake նոր պրոդուկտը։

IELTS One Skill Retake - ը առավելագույն միավոր ստանալու և Ձեր լեզվական լավագույն ընդունակությունները ցուցադրելու նոր եղանակ է։ IELTS One Skill Retake - ի օգնությամբ դուք այլևս կարիք չեք ունենա հանձնելու քննությունը ամբողջությամբ (Լսել, Կարդալ, Գրել և Խոսել), այժմ դուք կարող եք հանձնել դրա միայն մեկ բաժինը։  Մենք գիտենք, որ քննություն հանձնողների մեծ մասը հենց առաջին անգամից հավաքում է անհրաժեշտ միավորները, սակայն, եթե զգում եք, որ հմտություններից որևէ մեկի մասով դուք հավաքել եք ավելի քիչ քան կարող էիք, նման դեպքերում ձեզ կօգնի IELTS One Skill Retake - ը, որը հասանելի է ինչպես Ակադեմիական (IELTS Academic), այնպես էլ Ընդհանուր (IELTS General training) մոդուլի համար։

Ներկայումս IELTS One Skill Retake - ը հասանելի է միայն քննության համակարգչային տարբերակի համար՝ IELTS on Computer

One Skill Retake - ի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ FAQs բաժնում։


Վերցրեք քննություն
IELTS ձեր քաղաքում