ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ/ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

I.        Ներածություն

«ՍՏՈՒԴԻՆՏԵՐ» Սահմանափակ պատասխանատվության ընկերություն (այսուհետ՝ «ՍՏՈՒԴԻՆՏԵՐ» կամ «Ընկերություն» կամ «մենք» բոլոր հոլովաձևերով) Ծառայություններից օգտվելու և/կամ մեզ հետ բաժանորդային պայմանագիր կնքելու պահից Դուք տալիս եք համաձայնություն ՍՏՈՒԴԻՆՏԵՐ-ի կողմից սույն անձնական տվյալների մշակման քաղաքականությամբ (անձնական տվյալների մշակման ծանուցմամբ) սահմանված կարգով Ձեր անձնական տվյալների մշակումն, այդ թվում՝ անձնական տվյալների հարցումն իրականացնելու համար:

ՍՏՈՒԴԻՆՏԵՐ-ը պարտավորվում է պաշտպանել և չխախտել Ձեր անձնական տվյալների, այդ թվում Ձեր կողմից օգտագործվող Ծառայությունների, դրանց վայրի, նպատակի, նպատակակետի, ծավալի և այլ տեխնիկական պայմանների վերաբերյալ ցանկացած տեղեկության գաղտնիությունը:

Անձնական տվյալների մշակման մասին սույն ծանուցման (այսուհետ` «Ծանուցում») մեջ նկարագրվում է ՍՏՈՒԴԻՆՏԵՐ-ի «Ընդհանուր դրույթներ և պայմաններ»-ում (այսուհետ՝ ԸԴՊ) սահմանված անձնական տվյալների պաշտպանության՝ ՍՏՈՒԴԻՆՏԵՐ-ի որդեգրած քաղաքականությունը և անձնական տվյալների մշակման ձևը/կարգը: Սույն Ծանուցումը կիրառելի է ՍՏՈՒԴԻՆՏԵՐ-ի հետ առնչվող ցանկացած կայքէջի, ապրանքի, ծրագրային ապահովման կամ ծառայության համար (այսուհետ միասին` «Ծառայություններ»), եթե սույնից տարբերվող այլ ծանուցում գրավոր սահմանված չէ ՍՏՈՒԴԻՆՏԵՐ-ի կողմից:

Ժամանակ առ ժամանակ մենք կարող ենք փոփոխություններ կատարել սույն Ծանուցման մեջ: Հետևաբար, հորդորում ենք Ձեզ պարբերաբար այցելել այս կայքէջը` համոզվելու համար, որ փոփոխությունները ընդունելի են Ձեզ համար:

Օգտվելով մեր Ծառայություններից՝ Դուք ընդունում եք սույն Ծանուցումը:

 

II.        Անձնական տվյալների մշակման իրավական հիմքերը

Ձեր անձնական տվյալները մշակվում են՝ հիմք ընդունելով ՀՀ օրենսդրության, այդ թվում՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի, «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի դրույթները, ՀՀ կառավարության 16/02/2017 թ.-ի թիվ 192-Ն որոշումը, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 08/07/2011 թ.-ի թիվ 285-Ն որոշումը, Ձեզ հետ կնքվող/ված Բաժանորդային պայմանագիրը, դրա անբաժանելի մասը հանդիսացող ԸԴՊ-ն և սույն Ծանուցումն ընդունելու արդյունքում ստացված Ձեր համաձայնությունը:

 

III.        Մշակվող    անձնական   տվյալների    ցանկը,    դրանց    հավաքագրման   եղանակը      և անձնական տվյալների հետ կատարման ենթակա գործողությունների ցանկը

Անձնական տվյալների մշակումն անձնական տվյալների հետ մեխանիկական և/կամ տեխնիկական միջոցներով որոշակի միջոցառումների և գործողությունների իրականացումն է, այդ թվում՝ անձնական տվյալների հավաքագրում, մուտքագրում, համեմատում, համակարգում, պահպանում, փոխանցում, ուղղում, ուղեփակում, թարմացում, փոփոխում, տարածում, ոչնչացում, ապանձնավորում և բլոկավորում, օգտագործում, ուսումնասիրում, սույն Ծանուցմամբ սահմանված նպատակներին հասնելու համար այլ գործողություններ:

Մեր Ծառայություններից օգտվելու համար, նման մտադրություն ունեցող անձը պարտավոր է ներկայացնել ստորև թվարկված անձնական տվյալները՝ հիմնավորված համապատասխան փաստաթղթերով.

Իրավաբանական անձի և անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝

ա) ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի տվյալները, անուն, ազգանուն (հայրանուն), ծննդյան ամսաթիվ, հաշվառման և/կամ փաստացի բնակության հասցե,

բ) ներկայացուցչի հեռախոսահամար:

Ֆիզիկական անձի դեպքում՝

ա) Տվյալ անձի և ներկայացուցչի (առկայության դեպքում) անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, նույնականացման քարտ, զինվորական գրքույկ, սպայական գրքույկ կամ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ` անձը հաստատող փաստաթուղթ) տվյալները, անուն, ազգանուն (հայրանուն), ծննդյան վայր և ամսաթիվ, հաշվառման և/կամ փաստացի բնակության հասցե

բ) Հեռախոսահամար, էլեկտրոնային հասցե:

Դուք պարտավոր եք ապահովել տրամադրվող տեղեկատվության ճշգրտությունը, արդիականությունը և հավաստիությունը և պատասխանատվություն եք կրում դրա համար:

Քանի որ մենք կմշակենք ձեր անձնական տվյալները IV բաժնում սահմանված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ նվազագույն չափով, ձեզանից հավաքված անձնական տվյալները չեն ստացվի երկրորդական աղբյուրներից:

IV.        Ձեր տվյալների մշակման նպատակները

Ձեր անձնական տվյալները կմշակվեն միայն Ընկերության կողմից մատուցվող Ծառայությունների շրջանակներում։ Ձեր անձնական տվյալները կարող են մշակվել հետևյալ նպատակներով.

  1. Ծառայությունների պատշաճ մատուցում, հաճախորդների/բաժանորդների սպասարկման որակի բարելավում
  2. Ձեր ինքնության հաստատում (նույնականացում),
  3. Ձեր անձնական տվյալների ճշգրտում կամ թարմացում,
    1. տեղեկատվական կամ գովազդային տեքստային կամ ձայնային հաղորդագրությունների ուղարկում,
    2. ՀՀ էլեկտրոնային հաղորդակցության մասին օրենսդրությամբ սահմանված այլ նպատակներով:

V.        Որքա՞ն ժամանակ են պահպանվում Ձեր տվյալներ

Մենք պարբերաբար վերանայում ենք անձնական տվյալների պահպանման ժամկետները՝

   համաձայն ՀՀ գործող օրենսդրության պահանջների և «ՍՏՈՒԴԻՆՏԵՐ» ընկերության

    որդեգրած քաղաքականության:

Ձեր անձնական տվյալները կպահպանվեն մեր համակարգերում ՍՏՈՒԴԻՆՏԵՐ-ի ընթացակարգերով և ՀՀ օրենսդրությամբ սահմանված տևողությամբ:

VI.        Ու՞մ են հասանելի Ձեր տվյալները

 Դուք թույլատրում եք մշակման նպատակով ՍՏՈՒԴԻՆՏԵՐ-ի կողմից Ձեր վերաբերյալ անձնական տվյալների փոխանցումը ինչպես ՀՀ-ում, այնպես էլ ՀՀ տարածքից դուրս՝ ստորև նշված երրորդ անձանց, որոնք իրականացնում են անձնական տվյալների մշակում, պահպանում և տեղեկատվության տրամադրում: ՀՀ տարածքից դուրս անձնական տվյալների փոխանցումն իրականացվում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

Սույն Ծանուցման IV բաժնում սահմանված նպատակներով, միայն այդ նպատակներն արդարացնող ծավալով և միայն դրա անհրաժեշտության դեպքում մենք կարող ենք տրամադրել Ձեր անձնական տվյալները (փոխանակվել անձնական տվյալներով).

1)         պետական տեղեկատվական համակարգի օպերատորին Ձեր կողմից տրամադրված տվյալների հիման վրա Ձեր մասին սույն Ծանուցմամբ սահմանված այլ տվյալներ ստանալու համար,

2)         Ծառայությունների մատուցման մեջ ներգրավված կամ ՍՏՈՒԴԻՆՏԵՐ-ի գործունեությանը վերաբերող ուսումնասիրություն անցկացնող ՍՏՈՒԴԻՆՏԵՐ-ի գործընկերներին, մատակարարներին և ծառայություն մատուցողներին,

3)         ՍՏՈՒԴԻՆՏԵՐ-ի գործակալներին, դիլերներին, դիստրիբյուտորներին, ֆրենչայզներին կամ այլ ծառայություն մատուցողներին, որոնք իրականացնում են ՍՏՈՒԴԻՆՏԵՐ-ի ապրանքների կամ Ծառայությունների վաճառք կամ նմանատիպ այլ գործունեություն,

4)         ՍՏՈՒԴԻՆՏԵՐ-ի բաժնետերերին, ներկայացուցչություններին, մասնաճյուղերին, դուստր և կախյալ ընկերություններին,

5)         ՀՀ պետական մարմիններին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

VII.        Ձեր անձնական տվյալների ոչնչացումը

 ՍՏՈՒԴԻՆՏԵՐ-ը հնարավորինս խուսափում է Ձեր անձնական տվյալների կրկնողությունից և մշակում միայն անհրաժեշտ անձնական տվյալները, որոնք կարող են օգտակար լինել սույն Ծանուցման IV բաժնում սահմանված նպատակներին հասնելու համար, ինչպես նաև այլ տվյալները, որոնք անհրաժեշտ է պահպանել ՀՀ օրենսդրության համաձայն: Այլ անձնական տվյալները ենթակա են ոչնչացման:

VIII.        Ձեր իրավունքները

 Դուք ունեք ՀՀ Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքով սահմանված իրավունքներ:

Դուք իրավունք ունեք ետ կանչել անձնական տվյալները մշակելու մասին Ձեր համաձայնությունը: Սակայն, այդ դեպքում, մենք չենք կարող շարունակել մատուցել Ձեզ Ծառայություններ:

Դուք կարող եք ցանկացած պահի հրաժարվել հետագա գովազդային բնույթի տեղեկատվություն ստանալուց` այդ մասին տեղեկացնելով ՍՏՈՒԴԻՆՏԵՐ-ին:

Եթե կարծում եք, որ Ձեր անձնական տվյալները սխալ են մշակվել կամ ունեք բողոք այն բանի հետ կապված, թե ինչպես են Ձեր անձնական տվյալները մշակվում, ապա Դուք ՍՏՈՒԴԻՆՏԵՐ-ին բողոք ներկայացնելու իրավունք ունեք: Որոշ իրավասությունների սահմաններում Դուք իրավունք ունեք դիմել ՍՏՈՒԴԻՆՏԵՐ՝ Ձեր անձնական տվյալները ուղղելու կամ փոփոխելու համար, եթե դրանք սխալ են կամ պետք է թարմացվեն: Դուք նաև իրավունք ունեք պահանջելու ջնջել Ձեր անձնական տվյալները, սակայն իրավական պահանջների, այլ պարտականությունների և գործոնների պատճառով միշտ չէ, որ դա հնարավոր է լինում:

Դուք կարող եք բողոք ներկայացնել ՍՏՈՒԴԻՆՏԵՐ-ին կամ տվյալների պաշտպանության լիազոր մարմին` նշելով, թե Ձեր կարծիքով ինչպես կարող էր տվյալների մշակումը ՍՏՈՒԴԻՆՏԵՐ-ի կողմից անդրադառնալ Ձեր իրավունքների վրա:

ՀՀ-ում տվյալների պաշտպանության լիազոր մարմինն է՝

ՀՀ ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը:

IX.        Անվտանգության ապահովման գործող միջոցներ` Ձեր անձնական տվյալները կորստից, չարաշահումից կամ փոփոխությունից պաշտպանելու համար

 Մենք քայլեր ենք ձեռնարկում Ձեր անձնական տվյալների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:

Ձեր տվյալները ստանալուն պես մենք գործադրում ենք բոլոր ջանքերը՝ դրանց անվտանգությունը մեր համակարգերում ապահովելու համար: Անձնական տվյալների պահպանման համակարգը համակարգչային տեխնիկայի և ծրագրային ապահովումների համախումբ է։ Մեզ մոտ գործող համակարգը բաղկացած է ժամանակակից անվտանգության կանոնները ապահովող և պարբերաբար թարմացման ենթարկվող տարրերից։ Համակարգը տեղադրված է մեր կազմակերպության ներսում գտնվող համակարգչային տեխնիկայի վրա, որը պաշտպանված է մեր կազմակերպությունից դուրս գտնվող համակարգչային ցանցերից և համացանցից ժամանակակից անվտանգության կանոնները ապահովող ցանցային և պաշտպանիչ ցանցային երթուղիչների միջոցով։ Համակարգի անվտանգության կանոնների և անձնական տվյալների պաշտպանվածությունը անընդհատ հսկման տակ է գտնվում ՍՏՈՒԴԻՆՏԵՐ-ի  տեղեկատվական անվտանգության բաժնի աշխատակիցների կողմից։

Անձնական տվյալները հասանելի են միայն այն աշխատակիցներին, որոնց այդ հասանելիությունն անհրաժեշտ է IV Բաժնով սահմանված նպատակներին հասնելուն ուղղված աշխատանքներ կատարելու համար: Արխիվացման ենթակա անձնական տվյալներ պարունակող փաստաթղթերը ենթակա են պահպանման արխիվացման համար հատուկ նախատեսված կողպված տարածքներում:

Մեր աշխատակիցներն իրենց առօրյա գործունեությունն իրականացնում են անձնական տվյալների անվտանգության պահպանմանն ուղղված ՍՏՈՒԴԻՆՏԵՐ-ի քաղաքականությանը և ընթացակարգերին համապատասխան: Ձեր անձնական տվյալները պաշատպանելու նպատակով անձնական տվյալներ պարունակող տեղեկություն ստացող մեր բոլոր գործընկերների հետ կնքվող պայմանագրերը պարտադիր պարունակում են գաղտնի տեղեկատվության (այդ թվում անձնական տվյալների) բացահայտումն արգելող դրույթներ:

X.        Համաձայնության գործողության ժամկետը

Սույն Ծանուցման ընդունմամբ տրված համաձայնության գործողության ժամկետը համապատասխանում է ՍՏՈՒԴԻՆՏԵՐ-ի և Ձեր միջև առկա իրավահարաբերությունների և/կամ պայմանագրային հարաբերությունների գործողության ժամկետին:

XI.        Կապ մեզ հետ

Եթե Ձեզ մոտ Անձնական տվյալների մշակման մասին սույն ծանուցման կամ տվյալների գաղտնիության պաշտպանության մեր քաղաքականության հետ կապված առաջանան հարցեր, կապ հաստատեք ՍՏՈՒԴԻՆՏԵՐ-ի գրասենյակ ի հետ կամ գրեք հետևյալ հասցեով.

Հեռ.՝ +374 (10) 54-55-44

Էլ. հասցե՝ ielts@studinter.am

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան 0018 50/3 Պարոնյան փողոց (Edux Learning Academy)

Հանձնեք քննություն
IELTS ձեր քաղաքում