Փորձնական IELTS համակարգչով
IELTS Mock Test-ը IELTS -ի համակարգչային փորձնական թեստ է, որը եզակի է հայկական շուկայում: Նման բան Հայաստանում նախկինում չի եղել։
IELTS փորձնական թեստը համակարգչի վրա պաշտոնական IELTS քննության ամբողջական մոդելավորումն է, որի հարցերը, պայմանները և ինտերֆեյսը լիովին կրկնում են իրական քննությունը: Թեստն ընդգրկում է բոլոր չորս բաժինները՝ ունկնդրումը, կարդալը, գրելը և բանավոր խոսքր: Փորձնական թեստը թեկնածուներին հնարավորություն է տալիս անձամբ ծանոթանալ IELTS հանձնելու պայմաններին, գնահատել իրենց հմտությունները և իրական թեստավորման պատրաստակամությունը:
Փորձնական թեստը հասանելի է ինչպես IELTS-ի ակադեմիական, այնպես էլ ընդհանուր (General Training) մոդուլի համար:
Փորձնական թեստն անցկացվում է IELTS-ի Հայաստանյան քննական կենտրոնում՝ նույն սարքավորումներով, նույն ականջակալներով և նույն սենյակներում, որրոնցով անցկացվում է իրական IELTS քննությունը, ինչը, իհարկե, հնարավորություն է տալիս թեկնածուներին անձամբ ծանոթանալ իրական IELTS քննություն հանձնելու պայմաններին և պատրաստվել քննության օրը իրենց սպասվող իրադրությանը,
Speaking մասը անցկացվում է Skype-ի միջոցով:
Առաջադրանքները կատարելու ժամանակը, հարցերի քանակն ու տեսակները լիովին համապատասխանում են իրական IELTS քննությանը:
Փորձնական թեստը ապահովում է բացարձակապես նույյնատիպ իրական քննությանը ֆունկցիոնալություն՝ ներառյալ. տեքստի ընդգծում, նշումներ, բառերի ավտոմատ հաշվարկ, ժամաչափ մինչև առաջադրանքի ավարտը և այլն:
Բացի IELTS-ի յուրաքանչյուր բաժնի համար միավորներ ստանալու, Դուք կստանաք նաև մանրամասն մեկնաբանություն Ձեր պատասխանների վերաբերյալ՝ սխալների, Ձեր ուժեղ և թույլ կողմերի վերլուծությամբ:
Ձեր պատասխանների առավել մանրամասն հաշվետվությունը ներառում է՝
- Պատասխանների բաշխում ըստ «ճիշտ, սխալ և առանց պատասխան» սկզբունքով:
- Արդյունքների շրջանաձև դիագրամմա՝ տեսողականորեն գնահատելու ուժեղ կողմերն ու բարելավման կարիք ունեցող ոլորտները:
- Ձեր 1-ին և 2-րդ գրավոր առաջադրանքները անձնական վերանայման համար՝ որպես Word փաստաթուղթ ներբեռնելու հնարավորությամբ՝ ստուգելու ուղղագրական և քերականական սխալները:
Լրացուցիչ պարզության համար զեկույցը ներառում է գունավոր կոդավորված աղյուսակներ և շրջանաձև դիագրամմաներ, որոնք կօգնեն Ձեզ վերլուծել Ձեր կատարողականը յուրաքանչյուր մասի համար:
Մեկնաբանություններով արդյունքները պատրաստ կլինեն 3 օրվա ընթացքում Ձեր անձնական էջում և կարելի կլինի ներբեռնել դրանք հարմար pdf ձևաչափով։
Հենց այնտեղ էլ՝ Ձեր անձնական էջում, կարող եք հետևել և համեմատել ստացված արդյունքները Ձեր նախորդ փորձերի հետ։
Ավելին փորձնական քննության մասին։
1. Առաջադրանքներ և հարցերի տեսակներ․ Օգտագործված հարցերը վերցվում են IELTS համակարգչային պաշտոնական թեստերի օրինակներից:
2. Քննողները․ Փորձնական թեստը գնահատվում է հավաստագրված փորձագետների կողմից, ներառյալ նախկին IELTS քննողների:
3. Փորձնական թեստի կառուցվածքը. Թեստն ամբողջությամբ կրկնում է իրական քննությունը՝ սկսած Listening մասից և վերջացրած Writing մասով: Speaking մասն իրականացվում է անհատական և յուրաքանչյուր անձի համար նախապես համաձայնեցված ժամին։
4. Գրանցվելուց և առցանց վճարումից հետո Դուք կստանաք հաստատող նամակ Ձեր էլեկտրոնային հասցեին՝ բոլոր անհրաժեշտ տեղեկություններով (ամսաթիվ, ժամ, վայր և այլն):
5. Դուք կարող եք ընտրել մոդուլը՝ ակադեմիական կամ ընդհանուր հենց գրանցման ժամանակ:
6. Mock Test-ի ամսաթվերը ֆիքսված են, յուրաքանչյուր ամսաթվի տեղերի քանակը սահմանափակ է, ուստի խորհուրդ ենք տալիս նախապես ընտրել Ձեր ուզած օրը:
7. Ինչպես արդեն նշվեց, Mock Test-ն անցկացվում է նույն սարքավորումներով (մոնիտորներ, ստեղնաշարեր, պրոֆեսիոնալ ականջակալներ և այլն) և նույն տարածքում, ինչ իրական IELTS քննությունը:
Mock թեստի Գինը:
IELTS-ի փորձնական քննությունը համակարգչով արժե 20000 ՀՀ դրամ,
որից կեսը (10000 ՀՀ դրամ) մենք կհանենք իրական IELTS քննության արժեքից, երբ այն հանձնեք մեր IELTS Armenia կենտրոնում: Այսպիսով, մեր կենտրոնում IELTS-ի պաշտոնական քննության արժեքը նախկինում փորձնական քննություն հանձնածների համար կկազմի ընդամենը 90000 ՀՀ դրամ։
Դուք կարող եք ընտրել հարմար ամսաթիվ IELTS-ի փորձնական քննություն հանձնելու համար, ինչպես նաև գրանցվել և վճարել առցանց այս էջում՝ Փորձնական IELTS ներդիրում:
Օգտվե՛ք Հայաստանի համար եզակի հնարավորությունից մեր կենտրոնում գտնվող համակարգչով փորձնական թեստ հանձնելու համար, և Դուք ոչ միայն կգնահատեք Ձեր իրական քննության պատրաստակամությունը, այլև կանցկացնեք ամբողջ քննական օրը՝ համաձայն IELTS-ի բոլոր կանոնների: Փորձնական IELTS-ը Ձեր հաջողության ճանապարհն է: