Ինչպես ենք մենք անցկացնում IELTS քննությունը Երևանում
Ielts Students International միջազգային քննական կենտրոնը (IELTS Armenia) IDP Ավստրալիայից արտոնագիր է ստացել 2022 թվականին Հայաստանում IELTS քննություն անցկացնելու համար և սկսել է անցկացնել IELTS թեստերը Երեւանում 2023 թվականի հունվարից։
2024 թվականի հուլիսին մենք տեղափոխվեցինք ավելի ընդարձակ և լուսավոր գրասենյակ «Բարեկամություն» բիզնես կենտրոնում, որը գտնվում է Հրաչյա Քոչար 4 հասցեում՝ անմիջապես մետրոյի «Բարեկամությաուն» կայարանի հարևանությամբ։
Հայաստանում IELTS կենտրոնի բացումից ի վեր մենք մեր առջև խնդիր ենք դրել IELTS քննության հանձնումը դարձնել հնարավորինս հարմարավետ՝ մեր հաճախորդներին տրամադրելով միայն լավագույն սարքավորումներն ու ծառայությունները։ Եվ մենք կարծում ենք, որ դա մեզ հաջողվում է։ Բացի Google-ի և Yandex-ի գնահատականներից, գերազանց համբավը հաստատվել է լեզվի դպրոցների և կրկնուսույցների առաջարկություններով, ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում և նույնիսկ Իրանում։ Մեր IELTS կենտրոնը Երևանում խորհուրդ է տրվում մասնագետների կողմից։ Նրանց առաջարկությունների համաձայն՝ մեզ մոտ հանձնում են ոչ միայն հայաստանաբնակ թեկնածուներ, մեզ մոտ են գալիս հարյուրավոր թեկնածուներ Ռուսաստանից, որտեղ ներկայումս, ինչպես գիտեք, անհնար է քննություն հանձնել։ Յուրաքանչյուր թեկնածուի հարմարության համար մենք սահմանեցինք քննության գրանցման և դրա համար վճարելու հնարավորինս արդյունավետ ընթացակարգ, իսկ վկայական ստանալը նույնիսկ այլ երկրում դարձրինք հնարավորինս արագ։ Ոչ բոլոր IELTS թեստավորման կենտրոններն են մատուցում նման ծառայություններ, հետևաբար ուշադիր եղեք և հստակեցրեք այս նրբությունները նախքան քննության կենտրոնն ու երկիրը ընտրելը։
Ի դեպ, մեր բոլոր աշխատակիցները վարժ տիրապետում են անգլերենին, հայերենին և ռուսերենին, ուստի մենք բոլորի հետ ընդհանուր լեզու կգտնենք։
Կարող ենք նաև վստահորեն ասել, որ մեր կարևոր առանձնահատկություններից մեկը մեր թեկնածուների դրական արձագանքներն են։
Մենք անցկացնում ենք IELTS քննությունը Երևանում երկու ձևաչափով՝ թղթային և համակարգչային։
Ավանդական թղթային ձևաչափն իրականացվում է ամիսը 4 անգամ։ Համաձայն Քեմբրիջի համալսարանի կողմից սահմանված համաշխարհային միասնական ժամանակացույցի, այն անցկացվում է ամսական երեք Շաբաթ և մեկ Հինգշաբթի օրերին։
Համակարգչային IELTS-ը անցկացվում է գրեթե ամեն օր՝ երեքշաբթիից – կիրակի, հազվադեպ բացառություններով։ Սակայն, ի տարբերություն թղթային ձևաչափի, համակարգչային IELTS-ում տեղերի քանակը սահմանափակ է և շատ արագ է սպառվում։
Ամեն դեպքում, թեստի ինչ ձևաչափ էլ ընտրեք, մենք երաշխավորում ենք իդեալական պայմաններ Հայաստանում IELTS-ի համար։
IELTS քննությունն ամբողջությամբ (բոլոր մասերը) անցկացվում է մեկ վայրում՝ մեր ընդարձակ և ամեն ինչով (օդորակիչներ, անձնական իրերի դարակաշարեր, թեյ, սուրճ, ընդարձակ սպասասրահ, wi-fi և շատ ավելին) հագեցած գրասենյակում՝ «Բարեկամություն» բիզնես կենտրոնում։ Գրասենյակն ինքնին գտնվում է մետրոյի «Բարեկամություն» կայարանից ընդամենը 50 մ հեռավորության վրա։ Հեշտ է հասնել ձեր սեփական ուժերով կամ տաքսիով։ Ի դեպ, Yandex taxi հավելվածը հիանալի աշխատում է Երևանում, և ցանկացած վարորդ ձեզ առանց խնդիրների կհասցնի անմիջապես Բիզնես կենտրոնի մուտքի մոտ։ Մի խոսքով, մեր թեկնածուները թեստավորման վայր են հասնում շատ արագ և առանց խնդիրների։
Քննության երկու ձևաչափերի դեպքում էլ (թղթային և համակարգչային) Listening մասի համար թեկնածուներին տրամադրվում են անհատական ականջակալներ։ Ուստի մեր բոլոր թեկնածուները գոհ են ձայնի մաքրությունից։ Ի դեպ, մենք առաջինն էինք Հայաստանում, որ ներմուծեցինք ականջակալներ IELTS-ի թղթային ձևաչափի համար։
Յուրաքանչյուր թեկնածուի տրամադրվում է անհատական սեղան-աթոռ, ինչպես նաև բոլոր անհրաժեշտ գրենական պիտույքները։ Քննության ողջ ընթացքում մեծ էկրանին միացված է սահիկահանդես, որն ուղղորդում է, թե ինչպես լրացնել պատասխանների ձևաթուղթը։ Նույն սահիկահանդեսի վրա Reading և Writing մասերի համար րոպե առ րոպե հետհաշվարկ է գնում։ Մեր բոլոր թեկնածուները նշում են, որ սա շատ հարմար է Time management-ի համար։
Համակարգչային IELTS-ի համար մենք օգտագործում ենք ամենաարդիական Lenovo մոնոբլոկները՝ 21,5” էկրանի անկյունագծով և շատ հարմար SONY ականջակալներ։
Ինչպես արդեն նշեցինք, մեր կենտրոնում քննության բոլոր մասերը անցկացվում են մեկ օրում (եթե իհարկե ցանկություն չեք հայտնում, որ Speaking մասն անցկացվի քննության նախորդ կամ հաջորդ օրը)։ Բայց հանձնողներից շատերը շատ ուրախ են ամբողջ քննությունը հանձնել մեկ օրում և մեկ վայրում։
Իսկ գրավոր մասի և Speaking-ի միջև ընկած ժամանակահատվածը հարմարավետ անցկացնելու համար մեր թեկնածուներն իրենց տրամադրության տակ ունեն ընդարձակ սպասասրահ՝ օդորակիչով, անվճար wi-fi-ով, և սուրճի սեղանով։ Ավելին, նրանց համար, ովքեր ցանկանում են համեղ և մատչելի ընդմիջել, բիզնես կենտրոնի երկրորդ հարկում կա հիանալի ֆուդ կորտ, որտեղ կարող եք ոչ միայն սուրճ խմել կամ ճաշել, այլև պարզապես հաճելի ժամանակ անցկացնել Ձեզ ուղեկցող անձանց հետ։
Ամեն դեպքում, IELTS թեստի ինչ տարբերակ էլ որ հանձնեք, մեր բարեհամբույր աշխատակիցները իրենց հիմնական նպատակն են համարում ձեր հարմարավետությունն ու հանգստությունը։ Ամրագրեք քննություն IELTS Students International-ում՝ մնացածի մասին կհոգանք մենք։
Կրթություն արտասահմանում հայերի համար
Մեր IELTS Armenia կենտրոնը ստեղծվել է Արևելյան Եվրոպայի ամենամեծ կրթական գործակալության՝ Students International-ի հիման վրա, որի մասնագետները կօգնեն ոչ միայն խորհուրդներով, այլև գործով։ Օրինակ՝ կգրանցեն Ձեզ ուսուցման, կամրագրեն հյուրանոց և կկազմակերպեն տեղափոխումը։ Մենք արդեն իսկ օգնել ենք հազարավոր ուսանողների ամբողջ աշխարհում ստանալ կրթություն արտասահմանում, կօգնենք Ձեզ նույնպես։
Կարելի է ասել, որ արդեն երկրորդ սերունդն է դիմում մեր ծառայություններին՝ արտերկրում կրթական ծրագիր փնտրելու համար։ Մենք օգնում ենք Ձեզ ընտրել ուսումնական հաստատություն, որը համապատասխանում է ոչ միայն Ձեր հավակնություններին և ակադեմիական կարողություններին, այլև ֆինանսական հնարավորություններին։
Կարդալ ավելինԳլորում