Ինչպես կիրառել IELTS վկայականը

Որակի բարձր վերահսկողության, գնահատման համարժեքության և ամբողջ աշխարհում ընկալելի սանդղակի շնորհիվ IELTS-ը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել և ընդունվել հազարավոր կազմակերպությունների կողմից ավելի քան 135 երկրներում:

Նման կազմակերպությունների թվում են.

  • Բարձրագույն ուսումնական հաստատություններ, քոլեջներ, դպրոցներ
  • Դեսպանատներ, հյուպատոսություններ, միգրացիոն ծառայություններ և այլ պետական գերատեսչություններ, գործակալություններ և հաստատություններ
  • Մասնագիտական և արդյունաբերական ասոցիացիաներ

Միջազգային ընկերություններն ու գործատուները IELTS-ին վստահում են նաև իրենց աշխատողների անգլերենի իմացության մակարդակի գնահատումը: Նրանք սահմանում են իրենց պահանջները IELTS-ի վերաբերյալ ' ըստ հատուկ կարիքների: Կազմակերպությունները կարող են ավելացնել և փոփոխել իրենց տվյալները IELTS-ի նվազագույն միավորի պահանջների վերաբերյալ:

Օգտագործելով որոնման տողը, կարող եք մուտք գործել այն կազմակերպությունների ամբողջական ցանկը, որոնք ընդունում են IELTS-ի արդյունքները աշխատանքի կամ ուսման համար, ինչպես նաև պարզաբանել նվազագույն պահանջները: Այս որոնողական համակարգը ինտերակտիվ է և անվճար:

Վերցրեք քննություն
IELTS ձեր քաղաքում