Նվեր քարտ

Չգիտե՞ք ինչ նվիրել հարազատներին: Մտածու՞մ եք, թե ինչպե՞ս զարմացնել գործընկերոջը կամ ղեկավարին աշխատավայրում: Չե՞ք կարողանում հասկանալ, թե ինչպես խրախուսել Ձեր սիրելի երեխային սովորել:

Նվեր ստացողին ազատեք ավելորդ մանրուքներից, տվեք նրան ինքնարտահայտման հնարավորություն: Առաջին անգամ նվերը կարող է լինել ոչ միայն գեղեցիկ, այլև օգտակար:

Աշխարհի ամենահայտնի IELTS անգլերեն լեզվի քննության հանձնման նվեր քարտ՝ Students International Armenia IELTS թեստավորման կենտրոնից:

Ցանկացած անձի տալով IELTS նվեր քարտը ՝ կազատվեք նրան քննության համար վճարելու անհրաժեշտությունից:

Վճարե՛ք նվեր քարտի համար այսօր և հնարավորություն տվե՛ք Ձեր հարազատներին ցուցադրել իրենց անգլերենին տիրապետելու հմտությունները՝ ցանկացած հարմար ժամանակ: Բացե՛ք այն դռները, որոնք IELTS քննությունը բացում է ամբողջ աշխարհում: IELTS թեստը ոչ միայն հնարավորություն է սովորելու և աշխատելու հայաստանյան և արտասահմանյան լավագույն բուհերում և ընկերություններում, այլև համարժեք գնահատելու անգլերենի իմացության մակարդակը միջազգային ամենաբարձր չափանիշներով, որոնք ճանաչվում են ամբողջ աշխարհում:

Համատեղե՛ք ուշադրությունը՝ հոգատարության և ֆինանսական աջակցության հետ: Մեր նվեր քարտը կդառնա ոչ միայն հաճելի անակնկալ, այլև իսկապես արժեքավոր նվեր:

Նվերների քարտի օգտագործման կանոններ

  Նվեր քարտը հանդիսանում է այն ներկայացնողի հավաստագիր (անվանական չէ), և նվեր հավաստագիր ներկայացրած ցանկացած ֆիզիկական անձ կարող է դրա միջոցով վճարել Երևանում անցկացվող IELTS քննության համար (թղթային կամ համակարգչային տարբերակի համար) ցանկացած ամսաթվի:

   Նվեր քարտը վավերականության ժամկետ չունի::

•   Նվեր քարտը ենթակա չէ վերադարձման և կորստի դեպքում չի վերականգնվում:

   Գումարի և/կամ IELTS թեստավորման կենտրոնի այլ ծառայությունների դիմաց փոխանակում չի կատարվում:

  Նվեր քարտը քննության արժեքի վճարման հաստատումն է, բայց այն չի հանդիսանում որպես որոշակի ամսաթվի համար տեղ ամրագրելու փաստ: Հավաստագիր ներկայացնողի քննության ամրագրումը և/կամ գրանցումը կատարվում է ընդհանուր հիմունքներով:

   Որպես քննության արժեքի վճարման փաստի հաստատում ՝ բավական է Students International IELTS թեստավորման կենտրոնի աշխատակիցներին ներկայացնել նվեր քարտի եզակի կոդը կամ նվեր քարտի սկանը/լուսանկարը:

•   IELTS նվեր քարտը Students International IELTS թեստավորման կենտրոնի մշակված փաստաթուղթն է և ընդունվում է միայն Students International կենտրոնների գործակալների կողմից: Նվեր քարտը որևէ ֆինանսական պարտավորություն չի դնում այն կազմակերպությունների վրա, որոնք Հայաստանում կամ Ռուսաստանում ներկայացնում են IELTS այլ կենտրոնների շահերը

Ինչպե՞ս ստանալ IELTS Նվեր քարտը:

Ամեն ինչ շատ պարզ է և մատչելի.
1.  Նշե՛ք նվեր քարտի արժեքը (դա կարող է լինել ցանկացած գումար) և ինչ արժույթով եք ցանկանում վճարել: Մենք ընդունում ենք հայկական դրամ, ռուբլի, ԱՄՆ դոլլար կամ եվրո:

2. Ուղարկե՛ք մեզ նվեր քարտ ստանալու դիմում մեր ielts@studinter.am հասցեով՝ նշելով Ձեր ԱԱՀ և կոնտակտային հեռախոսահամարը:

3. Մեր կողմից Ձեր դիմումը ստանալուց հետո, Դուք կստանաք նվեր քարտի արժեքի վճարման անդորրագիրր՝ բանկային փոխանցման համար։

4. Ձեր վճարումից և Students International-ի հաշվեհամարին գումարի մուտքագրումից հետո (որպես կանոն, 1-2 բանկային օր) Ձեր էլեկտրոնային հասցեին կուղղարկվի նվեր քարտ:

Հուսով ենք, որ Students International-ի այս առաջարկը Ձեզ դուր կգա, իսկ մտերիմ մարդիկ կգնահատեն Ձեր հնարամտությունն և գործնականությունը!!!

Հանձնեք քննություն
IELTS ձեր քաղաքում