OSR FAQs

Ի՞նչ է IELTS One Skill Retake
IELTS One Skill Retake – առավելագույն միավոր ստանալու և Ձեր լավագույն լեզվական ընդունակությունները ցուցադրելու նոր եղանակ է։ One Skill Retake-ը հնարավորություն է տալիս վերահանձնելու քննության չորս բաժիններից մեկը (Լսել, Կարդալ, Գրել և Խոսել)՝ ամբողջ քննությունը կրկին հանձնելու փոխարեն։ Մենք գիտենք, որ քննություն հանձնողների մեծ մասը հենց առաջին անգամից հավաքում է անհրաժեշտ միավորները, սակայն եթե զգում եք, որ հմտություններից որևէ մեկի մասով դուք հավաքել եք ավելի քիչ քան կարող էիք, նման դեպքերում ձեզ կօգնի IELTS IELTS One Skill Retake-ը։ One Skill Retake-ը հասանելի է ինչպես Ակադեմիական (IELTS Academic), այնպես էլ Ընդհանուր (IELTS General training) մոդուլների համար։

Կարո՞ղ եմ ես հանձնել One Skill Retake
Դուք կարող եք հանձնել One Skill Retake, եթե բավարարում եք հետևյալ բոլոր պահանջներին՝

- քննություն եք հանձնել (բոլոր 4 բաժինները) այնպիսի IELTS կենտրոնում, որն առաջարկում է One Skill Retake
- քննությունը հանձնել եք համակարգչով
- One Skill Retake-ը հանձնում եք հիմնական թեստը հանձնելու պահից 60 օրվա ընթացքում

Ի՞նչ արժի IELTS One Skill Retake-ը
One Skill Retake-ի արժեքը անփոփոխ է անկախ այն բանից, թե քննության որ բաժինն եք դուք ուզում վերահանձնել (Լսել, Կարդալ, Գրել կամ Խոսել)։

Երկրից կախված One Skill Retake-ի արժեքը կարող է տատանվել, սակայն, որպես կանոն, այն կազմում է լրիվ քննության արժեքի 2/3։ Երևանյան մեր IELTS կենտրոնում One Skill Retake-ի արժեքը կազմում է 70 500 դրամ կամ 20 100 ռուբլի՝ ՌԴ-ից վճարելու դեպքում։

Հիմնական IELTS քննությունը ամբողջությամբ (բոլոր 4 բաժինները) հանձնելուց հետո առավելագույնը ի՞նչ ժամկետում կարելի է հանձնել IELTS One Skill Retake-ը ։
Անհրաժեշտ է գրանցվել և հանձնել IELTS One Skill Retake-ը հիմնական թեստը հանձնելու պահից 60 օրվա ընթացքում։

Որքա՞ն ժամանակում պարզ կլինեն IELTS One Skill Retake-ի արդյունքները
Ձեր արդյունքները դուք կստանաք 3-5 օրվա ընթացքում։

Ի՞նչ տեսքով ես կստանամ իմ հանձնած IELTS One Skill Retake քննության արդյունքները
Դուք կստանաք նոր հավաստագիր (IELTS Test Report Form) վերահանձնված բաժնի նոր գնահատականով և հին հավաստագրում նշված այն երեք մնացած բաժինների գնահատականներով, որոնք դուք չեք վերահանձնել։ Բնականաբար, ընդհանուր գնահատականը նույնպես կարող է փոխվել։ Նոր հավաստագրում կնշվի ձեր հիմնական քննության ամսաթիվը (երբ դուք հանձնել եք բոլոր 4 բաժինները)։

IELTS One Skill Retake-ը հանձնելուց հետո իմ հին հավաստագիրը վավեր կլինի՞
Այո, ձեր հին հավաստագիրը (հիմնական քննության) կմնա ձեզ մոտ և հանձնելու պահից երկու տարվա ընթացքում երկու հավաստագրերն էլ վավեր կլինեն։ Դրանք երկուսն էլ դուք կկարողանաք հավասարապես ներկայացնել ձեզ հետաքրքրող կազմակերպություններ։

Ես կարո՞ղ եմ բողոքարկել հիմնական քննության արդյունքները և միաժամանակ գրանցվել IELTS One Skill Retake հանձնելու համար
Եթե մտադիր եք բողոքարկել հիմնական քննության արդյունքերը, դուք դա պետք է անեք քննությունը հանձնելու պահից 2 շաբաթվա ընթացքում և սպասել բողոքարկման պատասխանին, որից հետո նոր կարող եք գրանցվել One Skill Retake այդ նույն թեստի համար։

Ես կարո՞ղ եմ բողոքարկել IELTS One Skill Retake-ի արդյունքները
Այո, դուք կարող եք բողոքարկել այն բաժնի արդյունքները, որը վերահանձնել եք IELTS One Skill Retake-ով՝ հիմնական թեստը հանձնելու պահից 6 շաբաթվա ընթացքում։

Ես կարո՞ղ եմ հանձնել IELTS One Skill Retake-ը մեկ ուրիշ IELTS կենտրոնում կամ նույնիսկ մեկ այլ երկրում, թե՞ միայն այնտեղ, որտեղ հանձնել եմ հիմնական քննությունը
IELTS One Skill Retake-ը դուք կարող եք հանձնել ցանկացած կենտրոնում, որը ընդունում է տվյալ քննությունը։ Այնուհանդերձ, շատ կարևոր է համոզվել, որ ընտրված կենտրոնը ներկայացնում է քննության այն նույն սեփականատիրոջը, ինչ այն կենտրոնը, որտեղ դուք հանձնել եք հիմնական քննությունը։ Օրինակ, եթե դուք քննություն եք հանձնել ցանկացած IDP կենտրոնում, ապա One Skill Retake-ը նույնպես կարող եք հանձնել ցանկացած կենտրոնում, միայն անպայման IDP (բնականաբար, եթե այդ կենտրոնը առաջարկում է One Skill Retake-ի ծառայություններ): Միաժամանակ, խնդրում ենք անմիջականորեն այն կազմակերպությունում, որի համար հանձնում եք IELTS, ստուգել նաև՝ իրենք ընդունու՞մ են ուրիշ երկրում հանձնված One Skill Retake-ի արդյունքները։

IELTS One Skill Retake-ը ամբողջ աշխարհում հասանելի՞ է
IELTS One Skill Retake-ը հասանելի է շատ երկրներում, բայց մենք խորհուրդ ենք տալիս մինչև քննության համար գրանցվելը այդ հարցը պարզել կոնկրետ կենտրոնում։ Որպեսզի դուք հնարավորություն ունենաք հանձնել IELTS One Skill Retake-ը, դուք պետք է վերջին 60 օրերի ընթացքում իրավասու կենտրոնում հանձնած լինեք IELTS-ի լրիվ քննությունը համակարգչով։

IELTS One Skill Retake-ը հասանելի է Հայաստանում գտնվող մեր IELTS կենտրոնում։

Ո՞ր կազմակերպություններն են ընդունում IELTS One Skill Retake-ի արդյունքները
IELTS One Skill Retake-ը ընդունում են UK Visas and Immigration, the Australian Department of Home Affairs, Immigration New Zealand և էլի շատ բուհեր, որոնց ցանկը անընդհատ համալրվում է։

Արագ ստուգման համար կարող եք օգտվել հետևյալ հղումից՝ https://ielts.idp.com/about/who-accepts-ielts-one-skill-retake:

Այնուհանդերձ, խորհուրդ ենք տալիս նախքան քննության համար գրանցվելը հենց ձեր ուսումնական հաստատությունում կամ ցանկացած այլ կազմակերպությունում, որի համար դուք հանձնում եք IELTS-ը, ճշտել՝ իրենք ընդունու՞մ են արդյոք IELTS One Skill Retake-ի արդյունքները։

Ինչպիսի՞ն է IELTS One Skill Retake-ի տևողությունը և ձևաչափը
Դուք կարողղ եք վերահանձնել քննության ցանկացած մեկ բաժինը, լինի դա Listening, Reading, Writing կամ Speaking:

One Skill Retake-ի ձեր կողմից ընտրված բաժինը հանձնելու տևողությունը և ձևաչափը բացարձակապես նույնն են, ինչ լրիվ քննությունը հանձնելիս։ Միայն թե այս դեպքում դուք կխնայեք ձեր ուժերը և ժամանակը, քանի որ մնացած երեք բաժինները այլևս չեք հանձնի։

Հնարավո՞ր է IELTS One Skill Retake-ը հանձնել մի քանի անգամ
Ոչ, յուրաքանչյուր հիմնական քննության համար դուք կարող եք վերահանձնել միայն մեկ բաժինը և միայն մեկ անգամ։

Ես կարո՞ղ եմ գրանցվել երկու բաժինների համար One Skill Retake քննություն հանձնելու
Ոչ։ Յուրաքանչյուր հիմնական քննության համար վերահանձնել կարելի է միայն մեկ բաժինը։ Դուք չեք կարող ամրագրել երկրորդ One Skill Retake-ը միևնույն հիմնական քննության համար։ Եթե ցանկանում եք բարելավել երկու կամ ավելի բաժինների գնահատականը, այդ դեպքում պետք է վերահանձնեք ամբողջ հիմնական քննությունը (բոլոր 4 բաժինները):

Կարո՞ղ եմ արդյոք One Skill Retake-ով երկրորդ անգամ հանձնել միևնույն բաժինը, եթե առաջին քննության արդյունքները ինձ չեն բավարարել
Ոչ, դուք չեք կարող երկրորդ անգամ հանձնել One Skill Retake-ը, եթե առաջին փորձի արդյունքները ձեզ չեն գոհացրել։ Դուք կարող եք միայն բողոքարկել, եթե ցանկանում եք, որ ձեր արդյունքները վերագնահատվեն։

Ի՞նչ կլինի, եթե ես բաց թողնեմ ամրագրված և արդեն վճարված IELTS One Skill Retake
Ցավոք, դուք ամբողջությամբ կկորցնեք ձեր վճարած գումարը և տվյալ հիմնական քննության մասով IELTS One Skill Retake հանձնելու հնարավորությունը։

Ես կարո՞ղ եմ չեղարկել IELTS One Skill Retake կամ տեղափոխել հանձնման ամսաթիվը
Այո, պայմանով, որ IELTS One Skill Retake քննությունը հանձնելու ձեր ընտրած ամսաթվից և ժամից առնվազն 72 ժամ առաջ դուք այդ մասին կտեղեկացնեք թեստ-կենտրոնին։ Ընդ որում, թեստ-կենտրոնը չի կարող երաշխավորել, որ IELTS One Skill Retake քննության համար գրանցվելու հաջորդ հնարավոր ամսաթիվը կտեղավորվի վերաքննության համար նախատեսված 60-օրյա ժամկետում։

Քննությունից 72 ժամից պակաս ժամկետում այլևս չեք կարող չեղարկել կամ հետաձգել այն։

Արդյո՞ք IELTS One Skill Retake-ը տարածվում է UKVI-ի համար տրվող քննությունների վրա
UKVI-ն ընդունում է IELTS One Skill Retake-ի արդյունքները աշխարհում գործող որոշ կենտրոններից։
Ցավոք, Հայաստանի մեր IELTS կենտրոնում UKVI-ի համար քննություն հանձնել հնարավոր չէ։

IELTS One Skill Retake-ը ե՞րբ հասանելի կլինի թղթային տարբերակով IELTS-ի քննության համար
Ներկայումս IELTS One Skill Retake-ը հասանելի է միայն համակարգչային տարբերակով IELTS հանձնելու համար և այն էլ միայն որոշ երկրների մի քանի կենտրոններում։ Քննության սեփականատերերը անում են ամեն հնարավորը՝ ավելի մեծ թվով երկրներում IELTS One Skill Retake-ի հասանելիությունը ընդլայնելու համար։ Մենք ակնկալում ենք, որ ապագայում One Skill Retake-ը հասանելի կլինի նաև IELTS-ի թղթային ձևաչափով, և մենք անպայման կծանուցենք այդ մասին, երբ այն հասանելի դառնա։

Վերցրեք քննություն
IELTS ձեր քաղաքում