Ի՞նչ է One Skill Retake

One Skill Retake-ը հնարավորություն է տալիս վերահանձնելու թեստի չորս բաժիններից մեկը (Լսել, Կարդալ, Գրել և Խոսել), եթե ձեզ անհրաժեշտ է բարելավել ընդամենը մեկ բաժնի գնահատականը՝ առանց ամբողջ քննությունը կրկին վերահանձնելու։ Մենք գիտենք, որ քննություն հանձնողների մեծ մասը հենց առաջին անգամից հավաքում է անհրաժեշտ միավորները, սակայն եթե զգում եք, որ հմտություններից որևէ մեկի մասով դուք հավաքել եք ավելի քիչ քան կարող էիք, նման դեպքերում ձեզ կօգնի IELTS One Skill Retake։

Այսպիսով, IELTS-ը անգլերեն լեզվի միակ խոշոր միջազգային քննությունն է, որն առաջարկում է այնպիսի օպցիա, ինչպիսին թեստի ընդամենը մեկ բաղադրիչի հանձնումն է, որն հնարավորություն է տալիս բարձրացնել ինչպես մեկ առանձին բաժնի, այնպես էլ ընդհանուր քննության գնահատականը։

One Skill Retake հասանելի է ինչպես Ակադեմիական (IELTS Academic), այնպես էլ Ընդհանուր (IELTS General training) մոդուլների համար։ 2024 թվականից One skill retake-ը կարելի է հանձնել IELTS-ի մեր հայաստանյան կենտրունում։

Դուք կարող եք One Skill Retake-ը հանձնել Երևանում, եթե դուք վերջերս IELTS քննություն եք հանձնել համակարգչով և արդյունքները ստացել եք աշխարհի ցանկացած կետում՝ IDP IELTS կենտրոններում, որոնք նույնպես առաջարկում են One Skill Retake համակարգը։ Հայաստանում One Skill Retake-ը դուք կարող եք ամրագրել հիմնական թեստը հանձնելու պահից 60 օրվա ընթացքում։

Ավելի մանրամասն տեղեկություններ Skill Retake-ի մասին կարող եք ստանալ FAQs բաժնում:

Հանձնեք քննություն
IELTS ձեր քաղաքում