Քննության օրը

Ինչ պետք է բերեք Ձեզ հետ:
Անձը հաստատող փաստաթուղթ (նույնը, ինչ նշված էր գրանցման ժամանակ): Այս վկայականը փաստաթուղթ է, որն ունի համար, Ձեր ծննդյան ամսաթիվը անունը և ազգանունը, լուսանկար և Ձեր ստորագրությունը: Եթե Դուք քննություն եք հանձնում այլ պետության տարածքում, Դուք իրավունք ունի քննություն հանձնել միայն ձեր միջազգային անձնագրով:
 
Խնդրում ենք նկատի ունենալ, որ եթե Անձը հաստատող փաստաթըղթի տվյալները չեն համապատասխանում գրանցման ժամանակ տրամադրված տվյալներին (օրինակ ՝ փաստաթղթի այլ համար), դուք չեք կարող մասնակցել IELTS թեստավորմանը:

Ոչ մի դեպքում մի ուշացեք քննությունից:

Քննության ընթացքում դուք պարտավոր եք:

  • Լսել Դիտորդին և հետևել նրա հրահանգներին:
  • Անմիջապես տեղեկացրեք Դիտորդին, եթե կարծում եք, որ Ձեզ տրվել է առաջադրանքների սխալ ձև, այն թերի է կամ անընթեռնելի:
  • Ուշադիր կարդացեք առաջադրանքների և պատասխանների ձևերի հրահանգները և խստորեն հետևեք դրանց:
  • Լրացրեք բոլոր անհրաժեշտ տվյալները առաջին էջերում Հարցաերի ձևաթղթի և Պատասխանի ձևաթղթի մեջ:

 
Քննության ժամանակ արգելվում է.

  • Խաբեություն ցանկացած ձևով: Արտագրել այլ թեկնածուներից կամ ընդհատել քննությունը:
  • Ունենալ ձեզ հետ քննասենյակում, ինչպես նաև օգտագործել կամ փորձել օգտագործել բառարաններ, պեյջեր, ձայնագրիչ, բջջային հեռախոս կամ այլ տեխնիկական միջոցներ: Այս կանոնը խախտելու համար թեկնածուն կհեռացվի քննությունից:
  • Քննասենյակում Ձեզ հետ ունենալ ցանկացած ժամացույց ինչպես մեխանիկական, այնպես էլ էլեկտրոնային:
  • Խոսել և/կամ շեղել այլ թեկնածուներին:
  • Այլ թեկնածուներից ինչ-որ բան փոխառել կամ փոխանցել նրանց:
  • Քննության սենյակում ծխել, ուտել կամ խմել:
  • Պատճենել թեստը կամ դրա որևէ մասը: Սույն կանոնը խախտելու համար թեկնածուն կհեռացվի քննությունից և կենթարկվի պատասխանատվության։
  • Քննության սենյակից դուրս հանել/ դեն նետել քննության ցանկացած նյութ, ներառյալ (բայց ոչ միայն) առաջադրանքների, պատասխանների և (կամ) աշխատանքային թերթերի ձևերը:

 
Խորհուրդներ և օգնություն քննության ժամանակ:

  • Անմիջապես տեղեկացրեք դիտորդին, եթե ինչ-ինչ պատճառներով քննությունը հանձնելու պայմանները Ձեզ չեն բավարարում:
  • Եթե կասկածում եք, թե ինչ պետք է անեք այս պահին, բարձրացրեք Ձեր ձեռքը ՝ Դիտորդի/քննիչի ուշադրությունը գրավելու համար:
  • Դուք չեք կարող խնդրելև ստանալ լրացուցիչ բացատրություններ առաջադրանքների/հարցերի վերաբերյալ:
  • Եթե զգում եք, որ առողջական պատճառներով կամ որևէ այլ պատճառով չեք կարող քննություն հանձնել, անմիջապես զգուշացրեք Դիտորդին այդ մասին:

 
Քննության սենյակից դուրս գալը:

  • Դուք չեք կարող լքել քննասենյակը առանց թույլտվության:
  • Դուք չեք կարող վեր կենալ, քանի դեռ քննության բոլոր նյութերը չեն հավաքվել, և Ձեզ թույլ չի տրվում հեռանալ:
  • Երբ դուրս եք գալիս քննասենյակից, պետք է տեղում թողնեք պատասխանների և առաջադրանքների բոլոր ձևերը, ինչպես նաև այլ քննական նյութեր և գրենական պիտույքներ:
  • Արգելվում է աղմկել քննասենյակի մոտ։
  • Քննության սենյակ ցանկացած ելք և վերադարձ իրականացվում է անձնագրով և մատի սկանավորման միջոցով:

Զգուշացում:

Եթե Ձեզ բռնեն այս կանոններից որևէ մեկի խախտման մեջ, ձեր IELTS թեստի արդյունքները կչեղարկվեն քննության համար վճարված բոլոր գումարների ամբողջական կորստով, և ձեր որակազրկման մասին ծանուցումը կուղարկվի բոլոր ընդունող կազմակերպություններին:

Հանձնեք քննություն
IELTS ձեր քաղաքում