Թեստի արդյունքների բողոքարկում

Թեստի (Enquiry On Results) արդյունքների բողոքարկում

  • Քննության արդյունքներին չհամաձայնելու դեպքում թեկնածուն իրավունք ունի բողոքարկել` քննական աշխատանքները կրկին ստուգելու համար:
  • Բողոքարկումը հնարավոր է քննության օրվանից 6 շաբաթվա ընթացքում:
  • IDP IELTS: Australia (գտնվելու վայրը ՝ Մելբուրն, Ավստրալիա) կազմակերպության կողմից քննության բողոքարկման ժամկետները կազմում են 2-21 օր՝ վերաքննվող աշխատանքները ստանալու օրվանից սկսած:
    Բողոքարկման ժամանակահատվածը (2-21 օր) կախված է մի քանի գործոններից, ինչպես օիրնակ վերաքննվող մասերի քանակիցև ոչ միայն: Բողոքարկման արդյունքները 28 օրվա ընթացքում չստանալու դեպքում խնդրում ենք կապվել մեզ հետ:
  • Քննության արդյունքների բողոքարկումը կարող է լինել քննության մեկ կամ մի քանի մասերի համար:
  • Քննական աշխատանքների կրկնակի ստուգումը վճարովի ծառայություն է: Բողոքարկման արժեքը կազմում է 48 000 դրամ (քառասունութ հազար դրամ) ՝ անկախ վերստուգման համար նշված մասերի քանակից։
  • Աշխատանքի արդյունքները վերաքննելու համար անհրաժեշտ
– էլրացնել դիմումը

Հայտը լրացնելու մասին տեղեկություններ, որոնք կարող են հարցեր առաջացնել.
Centre number: գտնվում է վկայագրի վերին ձախ անկյունում - AM009.
Candidate number:Դուք կգտնեք ձեր վկայականի վերին աջ անկյունում:


– բողոքարկման վճարը կատարել 48 000 դրամ ` ըստ անդորրագրի:

– Բողոքարկման պահին վկայականը պետք է գտնվի IELTS թեստավորման կենտրոնում:
  • Վերստուգման արդյունքները կազմվում և տրամադրվում են թեկնածուին նամակի սահմանված ձևով, վերջնական են և ենթակա չեն հետագա բողոքարկման։
  • Բողոքարկման արդյունքները թեկնածուին չեն հայտնում IELTS թեստավորման կենտրոնի աշխատակիցները: Թեկնածուն IELTS թեստավորման կենտրոնից ծանուցում է ստանում բողոքարկման արդյունքների պատրաստ լինելու վերաբերյալ, որից հետո անձամբ ներկայանում է արդյունքներըստանալու:
  • Եթե քննական թերթիկները վերստուգելու արդյունքում Թեկնածուի միավորը բարձրանում է, ապա բողոքարկումը համարվում է բավարարված՝ անկախ նրանից, թե քանի մասից են միավորներ ավելացվել։ Հաջող բողոքարկման դեպքում IELTS թեստավորման կենտրոնը պարտավորվում է թեկնածուի գրավոր դիմումի հիման վրա վերադարձնել վճարված բողոքարկման արժեքը և բողոքարկման արդյունքների համաձայն նոր վկայական տրամադրել:
  • Եթե վերանայումից հետո քննության միավորը մնում է անփոփոխ կամ նվազում է , ապա թեկնածուի վճարած բողոքարկման արժեքը չի վերադարձվում: Անհաջող բողոքարկման դեպքում Թեկնածուն ստանում է իր նախնական բնօրինակ IELTS վկայականը՝ արդյունքների օրը ստացված միավորներով:

Վերցրեք քննություն
IELTS ձեր քաղաքում